Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները
14.04.2015 | 13:35

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները, երբ Հռոմի պապը Վատիկանում պատարագի ժամանակ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ զանգվածային ջարդերը ցեղասպանություն անվանեց։ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գծով խոսնակ Մայա Կոչիյանիչը ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում երկրներին «հավելյալ գիտակից քայլեր ձեռնարկել, որոնք ճանապարհ կհարթեն լիակատար հաշտեցման համար»։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանեց, Անկարան արդեն հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին և մեղադրել Հռոմի պապին հակաիսլամական հայտարարություն անելու մեջ։ Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացնի չորեքշաբթի Բրյուսելում։

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ